News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով Քուվեյթի քաղաքացի Մահդիի կողմից  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության:

Մահդիին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել, դատապարտել 3 ամսվա ազատազրկման եւ տուգանել 250 հազար դրամով: Հաշվի առնելով, որ ամբաստանյալն ավելի քան 3 ամիս կալանքի տակ է գտնվել, նրան ազատ են արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:

Տավուշի մարզի դատախազ Ա. Մանուկյանը, սակայն, դժգոհ էր վճռից եւ դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել դատավճիռն ու քրեական գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի բողոքն ու գործը հետ ուղարկել Տավուշի դատարան:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մահդին 2017թ.-ին մայիսի 27-ին իր լուսանկարով, սակայն մեկ այլ անձի կենսորոշիչ տվյալնելով լրացված Իտալիայի քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը եւ Վրաստանից Բագրատաշենի հսկիչ անձնագրային կետով մտել Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ