News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նորմալ է համարում,  որ  խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված չեն լինելու ՀՀ եւ Ազգային ժողովի նախագահները: Այդ մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում: Նախարարն ասածն հիմնավորելու համար հիշատակեց այլ երկրների փորձը: 

«Եկեք նայենք Միացյալ Նահանգներոմ, Մեծ Բրիտանիայում` ովքեր են Անվտանգության խորհրդի անդամները, թագուհին, այլ գործադիր ու դատական իշխանության անդամները ներառված չեն անվտանգության խորհրդում: Անվտանգության խորհուրդը  դա մարմին է, իսկ Ազգային ժողովի նախագահը եւ Հանրապետության նախագահը այլ մարմնի անդամ լինել չեն կարող,  քանի որ Անվտանգության խորհուրդն այսուհետ որոշումներ է կայացնում, իսկ նախկինում խորհրդատվական բնույթի էր»,-ասաց Դավիթ Տոնոյանը` հավելելով, թե դա նոր  կառավարման համակարգի տրամաբանությունից է բխում:

Դավիթ Տոնոյանը, թեեւ իրեն թափանցիկ աշխատաոճի կողմնակից է համարում, բայց դեմ չէ կառավարության նիստերը ապրիլից դռնփակ անցկացնելուն: Դա էլ նոր վարչապետական կարգերի տրամաբանության մեջ է դիտարկում:  Պնդեց, թե  բաց դռներից չի վախեցել, կառավարության  նիստերում էլ անկաշկանդ է եղել, իսկ  Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի փորձը Տոնոյանի համար այս հարցոմ էլ օրինակելի է:  

«Կառավարության նիստերի փակ անցկացնելու օրինակներ կան Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, որտեղ կառավարության պլենար նիստը փակ է, որտեղ անկաշկանդ քննարկում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ