News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փախստականնների բաշխման քվոտաների հարցով Բրյուսելի եւ Վարշավայի միջեւ վեճի հաջող կարգավորման հույս ունի: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 10-ի իր վիդեոելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փախստականների բաշխման հարցով մեր պատկերացումները տարբեր են: Պետք է շարունակել բանակցությունները այս հարցով: Ես հույս ունեմ, որ մենք կգտնենք  համերաշխ եւ եվրոպական լուծում»,-ասել է կանցլերը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի Բեռլին այցի նախօրեին (փետրվարի 16-ին):

«Մենք, դառնալով ԵՄ անդամ, պարտավորություն ենք ստանձնել հետեւել իրավական սկզբունքներին: Եթե այդ հարցով կան ինչ-ինչ հարցեր, մտավախություններ կամ քննադատություն, ապա դրանք պետք է ինտենսիվորեն քննարկել»,-հավելել է կանցլերը:

Խոսելով Լեհաստանում ընդունված օրենքի մասին, որի շրջանակներում քրեական պատիժ է սահմանվում «լեհական մահվան ճամբարներ» արտահայտությունը օգտագործելու համար՝ Մերկելը նշել է, որ Հոլոքոստի ժամանակ տեղի ունեցածի համար գերմանացիներն են պատասխանատվություն կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ