News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցած տարի Հայաստանում շահագործման է հանձնվել գրեթե 120 հազար քառակուսի մետր բնակտարածք, այդ թվում՝ Երեւանում ավելի քան 63 հազար քմ (կամ ընդհանուր թվի 53 տոկոսը)։ Նախորդ տարվա համեմատ դա հանրապետության մակարդակով 65,4 տոկոսն է, իսկ Երեւանով՝ ավելի քիչ, 43,8 տոկոսը։ Նշենք, որ 2016թվականն էլ այդ ցուցանիշով նշանավորվել էր անկմամբ։

Հասկանալի է, որ կոնկրետ բնակելի տարածքը գործողության մեջ դնելը բնութագրվում է ոչ թե հաշվետու տարով, այլ դրա շինարարության սկզբից մինչեւ ավարտը։ Ուստի բնակարանային շինարարության մեջ հաշվետու տարում քրոնիկ անկումը, թերեւս, երկարաժամկետ միտումների հետեւանք է։

Նախորդ տասնամյակի կեսերին բնորոշ շինարարական բումը ավարտվեց 2009 թվականին։ Համեմատենք անցած տարվա ցուցանիշները 2008-ի հետ։ Ընդհանուր առմամբ, ցուցանիշը նվազել է 4,3 անգամ, այդ թվում՝ ի հաշիվ կազմակերպությունների՝ 23,5 անգամ, իսկ բնակչության՝ 3,2 անգամ։

Նշենք, որ այդ տարիներին շինարարություններն ի հաշիվ կազմակերպությունների իրականացվում էին միայն մայրաքաղաքում, հետեւաբար ահռելի անկումը վերաբերում է Երեւանին։ Ներկայումս կառավարությունը փորձում է, հիփոթեքային արտոնությունների միջոցով, աջակցել բնակարանային շինարարությանը։ Բացի ամեն ինչից, դրանից է կախված նաեւ ոլորտում զբաղվածության պահպանումը։

Ընդհանուր առմամբ, շինարարության մեջ (ներառյալ՝ բնակարային շինարարությունը) հաշվարկվում են մոտ հազար կազմակերպություններ (959 միավոր)՝ 14,7 հազար անձնակազմով։ Այստեղ գերակշռում են միկրոկազմակերպությունները (մինչեւ 9 աշխատաող ներառյալ), որոնք մասնաբաժինը շինարարական կազմակերպությունների ընդհանուր թվում կազմել է ավելի քան 67 տոկոս։ Ըստ էության, դրանք փոքրիկ բրիգադներ են՝ զբաղված շինարարական աշխատանքների համեմատաբար փոքր ծավալով։ Ասենք, շինության վերանորոգմամբ։ Աշխատանքի արտադրողականությունը դրանց մոտ կազմել է տարեկան «ընդամենը» 10,4 մլն դրամ մեկ մարդու հաշվարկով։

Ուշագրավ է, որ աշխատանքի առավելագույն (19,4 մլն դրամ մեկ աշխատողի հաշվարկով) արտադրողականություն ցուցաբերել են ոչ թե խոշոր (250 եւ ավելի աշխատող) ընկերությունները, այլ միջին կազմակերպությունները (50-249 աշխատող)։ Ընդ որում, դրանց միջեւ բացարձակ տարբերությունը փոքր չէ՝ ավելի քան 8 մլն դրամ մեկ աշխատողի հաշվարկով։ Այստեղ է շինարարության տարբերությունը արդյունաբերությունից եւ մանրածախ առեւտրից, որտեղ աշխատանքի արտադրողականությամբ առաջատար են հենց խոշոր կազմակերպությունները։

Կարելի է տարբեր կերպ բացատրել այդ ֆենոմենը։ Ասենք, շինարարական աշխատանքների առանձնահատկություններով՝ մի շարք աշխատանքների սեզանյնությունը, կապիտալ շինարարության արժեքի տարբերությունը հարդարման աշխատանքների արժեքից, եւ այլն։ Հնարավոր է, որ «խոշորների» համար քիչ նախագծեր կան։ Չի բացառվում, որ որոշ «միջիններ» հենց «խոշորների» դուստր ձեռնարկություններն են։ Միգուցե, տարբերություններ կան ստվերային զբաղվածության ծավալներում։ Մի խոսքով, վարկածները բազմազան են։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ