News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան անթույլատրելի է համարում Սիրիայում գտնվող ռուս զինվորականների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների ստեղծումը, հայտարարել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում՝ մեկնաբանելով Իսրայելի բանակի հարվածները Սիրիայի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ շաբաթ վաղ առավոտյան իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Իսրայելի ՊԲ  մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը:

Իսրայելական օդուժի ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական շրջաններում հարձակում են գործել սիրիական բանակի ռազմական օբյեկտների ուղղությամբ, որին ի պատասխան սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի ինքնաթիռներ, օդաչուները փրկվել էին:

Ավելի ուշ Իսրայելը հերքել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է առավոտյան ավիաթռիչքի մասնակցող մեկից ավելի ինքնաթիռ խոցել:

Ապա Սիրիայում հայտարարել էին, որ իսրայելական ինքնաթիռները  հարձակում են գործել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի հայտնաբերման համար նախատեսված անօդաչու սարքերի վրա:

Համացանցում է հայտնվել իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից արված լուսանկարներ ու տեսանյութեր

Իսրայելը ոչնչացրել է ԻՊ-ի դեմ օգտագործվող անօդաչու թռչող սարք. Սիրիա

Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին

Իսրայելը հերքել է մեկից ավելի ինքնաթիռ խոցելու մասին տվյալը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբիայի ընտրական հանձնաժողովը մերժել է Խաֆթարին եւ Քադաֆիի որդուն գրանցումից հանելու զինդատախազի հայցը
«Զինվորական դատախազն իրավունք չունի պահանջելու կասեցնել Քադաֆիի եւ Խաֆթարի թեկնածությունը․․․
Լիբանանի վարչապետը նախագահի հետ համաձայնեցրել է Սաուդյան Արաբիայի հետ կոնֆլիկտը կարգավորելու «ճանապարհային քարտեզը»
Լիբանանի վարչապետը կրկին կոչ է արել տեղեկատվության նախարարին հեռանալ պաշտոնից՝ Սաուդյան Արաբիայի հետ աննախադեպ դիվանագիտական ​​տարաձայնությունների պատճառով․․․
Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2022 թվականի մարտի 27-ին
Քվեարկությունը տեղի կունենա համամասնական ընտրակարգի հիման վրա եւ թույլ կտա բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել խորհրդարան...
ԶԼՄ-ները հայտնել են, որ Բեյրութում հրաձգությունից հետո վիճակը հանդարտվել է
Նշվում է, որ զոհվել է 6 եւ վիրավորվել ավելի քան 60 մարդ։
Բեյրութում հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի
Լիբանանի բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա...
Բեյրութում պայթյուն է տեղի ունեցել
Բանակը Բեյրութում կրակ է բացել շենքի ուղղությամբ, որտեղ ենթադրվում է, որ գրոհայիններ կան...
Ամենաշատ