News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիրիայի եւ Իսրայելի սահմանին  Սիրիայի ՀՕՊ կողմից իսրայելական F-16 կործանիչին ոչնչացնելու հետեւանքով  վառ արտահայտված սրացում չի լինի: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ որոշակի լարվածություն այնուամենայնիվ կա:

 «Այտեղ լարվածություն իհարկե կա, բայց բոլորն արդեն մի քանի տարի ապրում են այդ լարվածության մթնոլորտում»,- ասել է Պուխովը:

Ընդ որում, ըստ փորձագետի, սիրիական կողմի հնրավորությունները բավական սահմանափակ են եւ հիմնական հարցերում՝ անվտանգության հետ կապված, նրանք հենվում են կամ ՌԴ-ի կամ Իրանի վրա, իսկ սիրիական բանակն այժմ Իսրայելի դեմ լուրջ գործողություններ կատարելու մասին ինքնուրույն որոշում ընդունել ի վիճակի չէ, քանի որ դրանից առաջ բավական երկար պայքարում էր իսլամիստների դեմ:

«Պարզապես Սիրիայում պատերազմի ընթացքում խաղի որոշակի կանոններ են ստեղծվել, որոնց հակամարտության բոլոր երկրները հետեւում են», - եզրափակել է ռուս ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ի գիշերը իսրայելցի զինվորները ոչնչացրեցին իրանական անօդաչու ինքնաթիռը, որը Սիրիայից ներխուժել էր երկրի օդային տարածք եւ հարեւան երկրում «իրանական թիրախների» վրա հարձակվեցին՝ օգտագործելով F-16 կործանիչներ: Արդյունքում, առնվազն մեկ կործանիչ ոչնչացվեց  սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ