News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիովը բիթքոինում ներդրումներ կատարելու որոշման մասին է հայտարարել, ընդ որում նա չի նշել որքան գումար է պատսրաստ ներդնել: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ես արդեն ասել եմ, որ Չեչնիայում բլոքչեյն են մտցնելու: Ինձ հետաքրքիր են նաեւ նորարարական վճարային համակարգերը: Ես որոշել եմ ձեռք բերել բիթքոինի մասնաբաժին կրիպտոեարժույթի զարգացմանը հետեւելու համար», — գրել է Քադիրովը:

Նրա խոսքով՝ «տեխնոլոգիաների անընդհատ փոփոխվող աշխարհում պետք է ինքնակատարելագործվել, նորարարություններից գլուխ հանելու համար»:

Ընդ որում բիթքոինում կատարված ներդրումները Քադիրովն անվանել է «կասկածելի երեւույթ», քանի որ ներդրված փողերը կարող են կորչել, իսկ այդ ոլորտում ըստ նրա խարդախություններ կան: Չեչնիայի նախագահը կրիպտոարժույթների արգելմանը դեմ է, սակայն կողմ է այդ ոլորտի հստակ օրենսդրական կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ