News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր կդառնա Հայաստանի մշտական տնտեսական աճի դեպքում: Այս մասին փետրվարի 10-ին  «ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է կայուն շարունակական տնտեսական աճ ապահովել: «Թոշակների բարձրացումն անխուսափելի է, բայց կառավարությունը պետք է համոզված լինի, որ տնտեսական աճը  պայմանավորված է ոչ թե պատահական, այլ կայուն գործոններով», - ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ մինչեւ 2009 թվականը Հայաստանի տնտեսական աճը եղել է առնվազն 9 տոկոս, սակայն ճգնաժամը ցույց է տվել, որ այդ աճի միայն փոքր մասն է ապահովվել ներքին ներուժով: «Երբ տրանսֆերտները կտրուկ նվազեցին, երկրի տնտեսական աճի տեմպերը իջան մինչեւ ընթացիկ մակարդակի», - նշել է նախարարը:

Կենսաթոշակների երկարատեւ աճի համար անհրաժեշտ է բարձրացնել ներքին տնտեսության արտադրողականությունը, իսկ դրա համար պահանջվում են խոշոր կապիտալ ներդրումներ: Այդ պատճառով 2018 թվականի բյուջեի քաղաքականությունը կկենտրոնանա հիմնականում կապիտալային, ոչ թե ներկայիս ծախսերի վրա», - ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեով աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճ չի նախատեսվում: Իշխանությունները նշում են, որ առաջիկա երկու տարիների ընթացքում թոշակների բարձրացման ակնկալիք պետք չէ ունենալ:

2018 թվականին պետական բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալը նախատեսվում է 1,307 տրիլիոն դրամ չափով, ծախսերը` 1. 464 տրիլիոն դրամ: Դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 2.7 տոկոս չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ