News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանն անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի խնդրանքով Մոսկվայի մեկուսարանում է:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝  Մարտիրոսյանը պնդում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցել գործընկերը՝ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողման պատճառով:

Ընդ որում՝ նա պնդում է, որ եթե իրեն Հայաստան արտաքսեն, ապա «ավելի վատ կլինի, հազիվ թե ողջ մնամ»:

Մարտիրոսյանը 20 տարի առաջ հայրենիքից Կալիֆորնիա՝ Հոլիվուդ է տեղափոխվել եւ պրոդյուսերի կարիերա ստեղծել: Նա աշխատել է, մասնավորապես, Փիրս Բրոսնանի հետ՝ «Նոյեմբերի մարդ», Մարկ Ուոլբերգի հետ՝ «Ողջ մնացածը», Դե Նիրոյի եւ ռեփեր 50 Cent-ի հետ՝ «Ֆրիլանեսերները», Ստալոնեի եւ Շվարցենեգերի հետ՝ «Փախուստի ծրագիր» ֆիլմերի վրա:

«Դուրս եմ գալիս բիզնես դասից եւ հենց օդանավասանդուղքի վրա ինձ դիամավորում է ռուսական ոստիկանությունը: Ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ... ոչինչ չհասկացա: Պարզվում է՝ դա արվել էր Հայաստանի կարգադրությամբ, որտեղ իմ դեմ քրեական գործ էր սարքել նախկին գործընկերս՝ Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի ներդողներից մեկը:

Ֆիլմը լավն է, բայց ֆինանսական տեսանկյունից ոչ այնքան հաջողված, եւ վարձույթը ձախողվեց: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ մարդը չկարողացավ իմ դեմ գործ հարուցել, որովհետեւ հիմքեր չկան: Միայն Հայաստանում դա նրան հաջողվեց: Ռուսաստանում ինձ ձերբակալեցին, պատրաստվում են արտաքսել: Այստեղ բանտում էլ ասել են, որ նա ինձ բարեւում էր: Ինչպե՞ս եմ դեռ ողջ մնացել»,- պատմել է Մարտիրոսյանը:

Ստեփան Մարտիրոսյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել նրան Երեւան արտաքսելու որոշումը: Մինչեւ հիմա հաջողության չեն հասել, արդեն դիմել են Գերագույն դատարան: Ի դեպ՝ Մարտիրոսյանը չի նշել իր խորհրդավոր գործընկերոջ անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ