News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտողների վերաստեղծել են 19-րդ դարավերջին Արքաների հովտում հայտնաբերված մումիայի՝ «Երիտասարդ տիկնոջ» պատկերը: Անցյալում նրան նույնականացրել էին Թութանհամոն փարավոնի մոր եւ Ամենհոթեփ 3-րդի ու թագուհի Թիայի դստեր հետ: Վերականգնումն արտաքուստ Նեֆերտիտիի կիսանդրուն նման է ստացվել, չնայած այսօր հայտնի է, որ մումիան թագուհուն չի պատկանել, փոխանցում է N+1-ը:

Հնագետ Վիկտոր Լորեն 1898 թվականին Արքաների հովտում դամբարան էր հայտնաբերել, որը կոչել են KV35: Սարկոֆագում գտնվող Ամենհոթեփ 2-րդ փարավոնի մումիայի հետ միասին դամբարանի ներքին հարկաբաժիններում գտնվել են թագավորական շատ այլ մումիաներ: Դրանց թվում հայտնաբերվել են «Երիտասարդ տիկնոջ» մասունքները, որը երկար ժամանակ սափրած գլխի պատճառով պատանի էր համարվում:

2003 թվականին հնագետ Ջոան Ֆլեթչերը, մի քանի անուղղակի ապացույցներ հիմք ընդունելով, հայտարարել էր, որ մասունքները պատկանում են Նեֆերտիտի թագուհուն: Նույն տարի կատարվել է մումիայի կյանքի օրոք ունեցած կերպարի վերականգնում, որը դարձել է շահարկումների եւս մեկ առիթ: Բրիտանացի հնագետներին խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Զավի Հավասը, իսկ ԴՆԹ անալիզը նրանց վարկածը հերքել է: «Երիտասարդ տիկինը» նույնականացվել է կողքին ննջող Ամենհոթեփ 3-րդի եւ թագուհի Թիայի դստեր հետ, որը Էհնաթոնի կինն ու քույրն է եւ Թութանհամոնի մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ