News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հարավային Նյու Հեմփշիր համալսարանը պրոֆեսորին աշխատանքից ազատել է, երբ նա ուսանողին ասել է, որ Ավստրալիան երկիր չի համարվում:

Ինչպես հայտնում է Buzzfeed News-ը, Այդահոյում 27-ամյա ուսանողին հանձնարարվել է ամերիկյան սոցիալական նորմերը համեմատել այլ երկրների հետ: Նա նախընտրել է հետազոտել Ավստրալիայի սոցցանցերի օգտագործումը, սակայն պրոֆեսորը նրան զրո է նշանակել՝ հայտարարելով, որ Ավստրալիան երկիր չի համարվում՝ դա մայրցամաք է, ոչ թե երկիր:

Քննություն անցկացնելուց հետո պրոֆեսորին աշխատանքից ազատել են: Համալսարանն իր հայտարարության մեջ նշել է, որ խորապես ցավում է պրոֆեսորի եւ ուսանողի միջեւ տեղի ունեցած միջադեպի համար եւ Ավստրալիայի մարզիկներին հաջողություններ է մաղթել Օլիմպիական խաղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ