News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայից ընտանիքը Starbucks ընկերությանը դատի է տվել բաժակի մեջ արյան առկայության պատճառով, որից պատահաբար մեկ կում խմել է նրանց 2-ամյա դուստրը: Հաճախորդները սրճարանային հսկայից բարոյական վնասի եւ հետազոտության նյութական ծախսերի փոխհատուցում են պահանջում, հայտնում է USA.one-ը:

2016 թվականի փետրվարին հայցվորներ Ամանդա եւ Լուիս Վայսերը, նրանց դուստրը եւ տղամարդու մայրը մտել են Սան Բերնարդինոյի 601 W. 2nd Street հասցեում գտնվող սրճարան: Պատվերը ստանալով՝ ընտանիքի անդամներից մեկը բաժակի մեջ արյան բիծ է նկատել եւ հեղուկից եկող հատուկ մետաղական հոտ զգացել: Մյուս բաժակները զննելով՝ պարզել են, որ դրանք եւս արյամբ են կեղտոված, ըստ որում՝ ըմպելիքից մեկը դուստրն արդեն սկսել էր խմել:

Ընտանիքն ընկերությունից պահանջել է, որ աշխատակիցն անմիջապես արյան անալիզ հանձնի: Դատական նյութերի համաձայն՝ Starbucks-ի մենեջերը խոստացել է նրանց պահանջը բավարարել, սակայն արդյունքն այդպես էլ չի տացվել:

Այդ ժամանակ տուժողները որոշել են իրենք ստուգվել: Չնայած ՄԻԱՎ անալիզները բացասական են եղել, տուժածները չափազանց անհանգստացած էին:

Միջադեպից հետո Starbucks ընկերությունն առաջարկել է նրանցից յուրաքանչյուրին 1000-ական դոլար փոխհատուցում վճարել, սակայն Վայս ամուսինները հրաժարվել են: Դրա փոխարեն նրանք դիմել են Frish Law Group իրավաբանական ընկերությանը, որը դատարանում կներկայացնի նրանց շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ