News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախագահի սփիչռայթեր Դեվիդ Սորենսենը հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ նրա նախկին կինը իրենց համատեղ կյանքի ընթացքում նրան «բռնության եւ հուզական ագրեսիայի» մեջ է մեղադրել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով The Washington Post-ին:

Սուրենսենը հերքել է այս մեղադրանքները՝ ասելով, որ ինքը բռնության զոհ է եղել: Այնուամենայնիվ, Սպիտակ տունը հաստատել է նրա հրաժարականի մասին տեղեկատվությունը:

Դեվիդ Սորենսենը, որը նախկինում աշխատել է որպես Մեն նահանգի նահանգապետ Փոլ Լեփեյջի խորհրդական,  անցյալ տարի սկսեց  աշխատել ԱՄՆ վարչակազմում:

Հիշեցնենք, որ շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ վարչակազմից ստիպված էր հրաժարական տալ նախագահի գրասենյակի ղեկավար Ռոբ Փորթերը: Պատճառը նրա երկու նախկին կանանց կողմից տնային բռնության մասին մեղադրանքներն էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ