News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Օրերս Գերմանիայի Դաշնության Լեեր քաղաքում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների եւ կրոնական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաղաղության աղոթքի արարողություն, որը կազմակերպվում է երկու տարի շարունակ:

Արարողությանը մասնավորապես մասնակցել են Հայ Առաքելական, Կաթոլիկ, Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մահմեդականությունը, բուդդայականությունը, հուդայականությունը ներկայացնող հավատացյալներ: Խաղաղության աղոթք է հնչել նաեւ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամների կողմից:

Հատկանշական է, որ արարողությունը մեկնարկել էր գերմանաբնակ պատանի Վալերի Թովմասյանի կողմից հնչեցրած հայերեն աղոթքով, որի հեղինակը Առաջնորդական Փոխանորդ հոգեշնորհ Տ. Սերովբէ Վրդ.. Իսախանեանն է: Խաղաղության աղոթքից հետո հյուսիսային Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ արժանաշնորհ Տ. Հրաչ քահանա Պիլիճիեանն օրհնել է միջոցառումը, գերմաներեն հնչեցրել խաղաղության աղոթքը, ապա երգել Կոմիտասի ստեղծագործություններից:

Միջոցառման կազմակերպման հանձնախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումներին հայերի մասնակցությունը: Նրա խոսքով` հնչեցված հայերեն աղոթքը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք խաղաղասեր ազգ ենք, քանի որ մեզ համար ոչ միայն կարեւոր է մեր սեփական սահմանների անվտանգությունը, այլ նաեւ խաղաղությունը ողջ աշխարհում` Սիրիայից մինչեւ Աֆղանստան եւ Լատինական Ամերիկա:

Արարողության վերջում Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին հայերին արարողությանը մասնակցելու համար` հիշեցնելով, որ հայերն առաջինն են ամբողջ աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն: Նրանց կողմից հատուկ գովասանքի արժանացավ հայերեն աղոթքի տեքստը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ