News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները իրեն Լեհաստան արտաքսելու փաստաթղթեր են պատրաստել: Նա այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2»-ի եթերում, հայտնում է dsnews.ua-ն:

«Ուկրաինայի դատախազությունը իմ տնային կալանքից հրաժարվել է, որ նախապատրաստի երկրից իմ արտաքսումը: Իմ տեղեկություններով՝ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը ինձ արտաքսելու հետ կապված փաստաթղթերի փաթեթ է պատրաստել, մասնավորապես հայրենադարձության հետ կապված, այսինքն՝ ցանկանում են ինձ ուղարկել այնտեղ, որտեղից երկիր եմ մտել՝ Լեհաստան»,- ասել է նա հարցազրույցում:

Հունվարին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից «Ъ»-ին ասել էին. «Բոլոր օրինական հիմքերն առկա են Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստան ուղարկելու համար: Անպատասխան է միայն հարցը՝ արդյոք նրան հայրենի՞ք արտահանձնել, թե՞ Լեհաստան արտաքսել, որտեղից նա ապօրինաբար Ուկրաինայի տարածք է մտել»:

«Սակայն Լեհաստանի հարցն օրակարգից հանվել է, իսկ դրա հետ մեկտեղ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնելու մի քանի հարցում է փոխանցել: Մենք իրավաբանական հիմքեր չունենք նրանց մերժելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի Գլխավար դատախազությանը մերձ զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ