ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է երկրի միգրացիոն համակարգի 3 կարեւորագույն բաղադրիչները, որոնք այն ավելի անվտանգ եւ արդիական կդարձնեն, հայտնում է «Կոմերսանտ»-ը:
«Սա սահմանների բացարձակ պաշտպանվածությունն է, շղթայական միգրացիայի ընդհատումը եւ վիզային վիճակախաղի չեղարկումը»,- նշել է նա Twitter-ում: Կոնգրեսը պետք է ներգաղթն անվտանգ դարձնի եւ ամերիկացիներին պաշտպանի, շեշտել է ԱՄՆ նախագահը:
My Administration has identified three major priorities for creating a safe, modern and lawful immigration system: fully securing the border, ending chain migration, and canceling the visa lottery. Congress must secure the immigration system and protect Americans. pic.twitter.com/xV1lgfhjBU
— Donald J. Trump (@realDonaldTrump) 10 февраля 2018 г.
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Դոնալդ Թրամփը ԱՄՆ մուտքի կանոնները խստացնող հրաման էր ստորագրել: Փաստաթուղթն ընդունվել է հունվարի 28-ին Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների ընդունման 120-օրյա արգելքը լրանալուց հետո: Այդ ժամանակ մուտքի արգելքը գործում էր Իրաքից, Իրանից, Եմենից, Լիբիայից, Սիրիայից, Սոմալիից եւ Սուդանից ներգաղթյալների նկատմամբ:
Դեկտեմբերի 24-ին Սիեթլի դատարանը նախագահի նախաձեռնությունը մասնակի չեղարկել էր: Դատարանի որոշմամբ արգելքը վերաբերելու էր միայն այն միգրանտներին, որոնք ԱՄՆ-ում ադեն գտնվող անձանց եւ կառույցների հետ կապերի բավարար ապացույցներ չէին ունենա: