News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նախօրեին անցկացված Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակության բանակցությունների մթնոլորտը հյուսիսկորեական Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը բնութագրել է որպես «գործնական, սակայն ջերմ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն բանից հետո, երբ նամակը փոխանցվեց (Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին), մեր պատվիրակությունը հարավկորեական կողմի հետ միջկորեական հարաբերությունների վերաբերյալ անկեղծ եւ հրապարակային զրույց է անցկացրել»,- նշված է գործակալության հոդվածում:

«Բանակցություններն անցել են գործնական եւ ջերմ մթնոլորտում»,- նշված է հոդվածում:

Ինչպես հայտնում է գործակալությունը, հյուսիսկորեական պատվիրակության ղեկավար, Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը շնորհավորել է Հարավային Կորեայի նախագահին Օլիմպիադայի բացման առիթով եւ նրան շնորհակալություն է հայտնել հանդիպումը անցկացնելու հնարավորության համար:

«Ընկեր Կիմ Են Նամը նշել է, որ եթե վճռականություն եւ խիզախություն ստանձնվի, միջկորեական հարաբերություններում նոր ոսկե դար բացելու հաստատուն մտադություն դրսեւորվի, կարելի է առաջ մղել միավորված ապագան՝ հեշտորեն հաղթահարելով անկանխատեսելի դժվարություններն ու փակուղիները»,- փոխանցում է գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ «Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ հյուսիսկորեական այս պատվիրակության այցը խթան է միջկորեական հարաբերությունների վերականգնման եւ Կորեական թերակղզում խաղաղության համար»: Հարավային Կորեայի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին իր նամակի եւ Օլիմպիադա պատվիրակություն ուղարկելու նպատակով նախաձեռնած քայլերի համար:

Սեուլն արձագանքել է երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացնելու Փհենյանի հրավերին 

Հարավային Կորեայի Նախագահը հանդիպել է Կիմ Չեն Ընի քրոջ հետ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ