News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ի երեկոյան հանդիպել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ:  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց խմբակcության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել նախագահի թեկնածուին, իսկ պատասխանները գոհացրել են, թե ոչ,  առայժմ խուսափում են  հայտնել, քանի դեռ  այն չեն քննարկել:

«Ընդհանուր հարցերի քննարկում է եղել, պատգամավորները ինչ հարց ուզել, տվել են ու պատասխանները իմացել են։ Հիմա ես չեմ կարող ասել` այդ պատասխանները  հարցերը տվողներին բավարարել են, թե ոչ: Ես հարցեր չեմ տվել Արմեն Սարգսյանին»,-ասաց Վարդեւան Գիրգորյանը:

Խմբակցության ներկայացուցիչները թեեւ չեն հայտարարում, թե ինչպես են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, սակայն վաղուց  որոշված է, որ միաձայն  կողմ են քվեարկելու:

Հիշեցնենք, որ նախօրեին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը Արմեն Սարգսյանի հետ առանձին  է հանդիպելու, խմբակցությունը` առանձին: Նա ասել էր, որ ինքն է փոխանցելու խմբակցության դիրքորոշումը Արմեն Սարգսյանին: Նշենք, որ վերջինս դեռեւս Սերժ Սարգսյանին չի պատասխանել`ընդունելու է նրա` ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկը, թե ոչ:  Արմեն Սարգսյանը ծրագրում է հանդիպել նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Հայ ազգային  կոնգրեսի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն, մինչդեռ իշխող կոալիցիայի (ՀՀԿ եւ ՀՅԴ) պատգամավորների թիվը կազմում է 65 պատգամավոր։ Այսինքն՝ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ կլինի եւս 14 ձայն, հետեւաբար, այս հարցում ՀՀԿ-ին անհրաժեշտ է ունենալ ոչ իշխանական պատգամավորների աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ