News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հայ Առաելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է Բուն Բարեկենդանը։

Qahana.am-ի փոխանցմամբ, Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Սուրբ գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Աստված միայն մի բան էր պատվիրել նրանց ՝ չուտել Եդեմի պարտեզի բարու եւ չարի գիտության ծառից (Ծննդ. 2:16): Սակայն Ադամն ու Եվան խախտում են պահեցողությունն ու, ճաշակելով արգելված պտուղը, կորցնում են դրախտը:

Ադամի եւ Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում  Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ու՞ր ես» հարցին պատասխան ունենանք եւ Ադամի նման չթաքնվենք:

Բուն բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ, որ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միեւնույն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Աստվածաշունչը խոսում է. «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս եւ փսխես» (Առակներ 25:16): Սողոմոն Իմաստունի խոսքերը, բնականաբար, միայն մեղրին չէ, որ վերաբերում են: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ Պահքին:

Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ եւ Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի օրերին: Մինչեւ Զատիկ Ավետարանն այլեւս չեն համբուրում, ինչը խորհրդանշում է, թե ինչպես Ադամն ու Եվան զրկվեցին Կենաց Ծառի պտղից:

Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը:

Արարատյան Հայրապետական թեմում մեծ շուքով են նշում այս տոնը։ Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կիրակի, Ս. Պատարագից հետո, քահանաները, թեմի երիտասարդները քայլերթով Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է տոնական մեծ միջոցառում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ