News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Գարուն» հյուրանոցային համալիրի ավտոտնակում փետրվարի 9-ին, շմոլ գազից թունավորված եւ մահացած երիտասարդ զույգը պատրաստվում էր ամուսնանալ: NEWS.am-ի հետ զրույցում հյուրանոցային համալիրի սեփականատեր Սեյրան Գեւորգյանը պատմեց նախօրեին տեղի ունեցած դաժան դեպքի մանրամասները:

«Ես քաղաքում էի, որ զանգեցին հյուրանոցից, ասեցին նման դեպք է եղել։ Երբ ես եկա, արդեն անշարժ էին, անշնչացած ընկած էին, շատ դաժան տեսարան էր: Զանգեցի «Շտապօգնություն», հետո ոստիկանություն, որից  հետո ոստիկանները, քննիչներն ու քրեագետները սկսեցին իրենց աշխատանքը: Ոստիկաններն ասել են, որ ընկեր, ընկերուհի են եղել եւ ցանկացել են ամուսնանալ։ Տղան հաստատ ամուսնացած չի եղել, դա բացառված է, հարազատներն են եկել, դա հավաստի տեղեկություն է»,- պատմեց Սեյրան Գեւորգյանը:

Նրա խոսքով` զույգը մեկ օր առաջ է համար պատվիրել եւ գիշերն էլ համարում են եղել:

«Նախորդ օրը 13:30-ի սահմաններում են համարը պատվիրել, հետո դեպքի նախորդ օր երեկոյան եկել են հյուրանոց, համարում են եղել, իրենց բերած սննդից են օգտվել, հյուրանոցից սնունդ չեն պատվիրել, քանի որ եթե օգտվեին, մենք կիմանայինք: Այդ պատճառով էլ իրենց շարժից տեղյակ չենք եղել:  11:00-ին աշխատողը համար է զանգում, որ ճշտի գնում են, թե ինչ են անում, որ գնան մաքրեն, հավաքեն համարը, բայց սենյակի զանգերին ոչ ոք չի պատասխանում: Հյուրանոցի աշխատողը գնում է ավտոտնակը ստուգելու, բացում է տեսնում է մարդ չկա, ասում է` ժողովուրդ, ո՞ւր եք, նոր ուշադիր նայում, տեսնում է հետեւի նստարանին են նստած ու անշնչացած, վախեցած զանգում է ինձ»,-ասաց հյուրանոցի սեփականատերը:

Նրա կարծիքով` ամենայն հավանականությամբ, դեպքն առավոտյան է տեղի ունեցել. «Առավոտյան երեւի ուզեցել են գնալ, նստել են մեքենան, գործի են գցել: Ամենայն հավանակնությամբ, վիճել են, որ տղան էլ է տեղափոխվել հետեւի նստարանին, նստել ու տենց գազից թունավորվել են»:

Սեյրան Գեւորգյանը հավելեց, որ շմոլ գազից մահացած Դավիթ Մարտիրոսյանը  Գյումրիից է, Մայիսյան գյուղի հացի փռում առաքիչ է աշխատել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի հյուրանոցներից մեկին կից ավտոտնակում փետրվարի 9-ին, երիտասարդ աղջկա եւ տղամարդու դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դիակները հայտնաբերվել են մեքենայի հետեւի նստատեղին: Մահացած հայտնաբերված կինը 27, իսկ տղան 30 տարեկան է:

Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ