News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ծրագրում է Թուրքիային հակաօդային պաշտպանության Ս-400 համալիրների մատակարարումները սկսել 2019 թվականին, հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Washington Post պարբերականի հետ հարցազրույցում:

«Մենք արտադրությունն արդեն սկսել են եւ մատակարարումները պետք է սկսենք 2019 թվականին»,- ասել է նա:

Չեմեզովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ՀՕՊ նորագույն համակարգերի վաճառքի մեջ խնդիրներ չի տեսնում: «Սա հարձակողական համակարգ չէ, այլ պաշտպանողական: Մենք կարող ենք այն ամերիկացիներին վաճառել, եթե ցանկանան: Այնպես որ՝ ռազմավարական տեսակետից այստեղ ոչ մի խնդիր չկա»,- հայտարարել է «Ռոստեխ»-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ