News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը հարվածել է Իրանի եւ Սիրիայի ուժերին ու այսուհետեւ եւս կպատասխանի իրեն վնաս հասցնելու ցանկացած փորձի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը;

Նա այս կերպ է մեկնաբանել շաբաթ օրը Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում, իսրայելցի զինվորականների պնդմամբ, հրեական պետության երկնքում իրանական անօդաչու է խոցվել եւ կործանվել Իսրայելի ՌՕՈՒ F-16 օդանավ:

«Երեկ մենք լուրջ հարված ենք հասցրել Իրանի եւ Սիրիայի ուժերին, մենք բոլորին միանշանակ հասկացրել ենք, որ մեր գործողությունների կանոնները ոչ մի կերպ չեն փոխվի՝ մենք կշարունակենք խափանել մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ»,- ասել է Իսրայելի վարչապետը:

«Սա է եղել Իսրայելի քաղաքականությունը, եւ սա կմնա մեր քաղաքականությունը,- նշել է Նեթանյահուն: - Մենք պատիվ ենք տալիս մեր օդաչուներին, մեր մարտիկներին, մեր հրամանատարներին՝ Գլխավոր շտաբի պետ Հադի Այզենկոտի ղեկավարությամբ, նրանք պահպանում են Իսրայել պետությունը, եւ մենք նրանցով հպարտանում ենք»,- Իսրայելի վարչապետի խոսքն է տարածել նրա մամուլի ծառայությունը:

Նեթանյահուն հավելել է, որ «հպարտանում է Իսրայելի քաղաքացիներով»: «Երեկ մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ փորձությունների ժամին կարողանում ենք համախմբվել, որպեսզի հետ մղենք մեր թշնամիների հարձակումները եւ պաշտպանենք մեր երկիրը»,- հայտարարել է նա: Վարչապետը նախարարներին հայտնել է, որ շփվել է կատապուլտվելիս վնասվածքներ ստացած F-16-ի 2 օդաչուների հետ: «Մի քանի րոպե առաջ ես խոսել եմ շտուրմանի հետ, ուրախ եմ, որ նա ոտքի է կանգնել, եւ որ օդաչուի վիճակը բարելավվել է, մենք նրանց արագ եւ լիակատար ապաքինում ենք մաղթում»,- ասել է Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ