News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 11-ին, համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը սկսեց Տավուշի մարզի  Բերդ քաղաքից:

Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության նախագահ Զարոհի Փոստանջյանը քաղաքացիներին հիշեցրեց առաջիկա մարտ եւ ապրիլ ամիսներին համահայկական մեծ ընդվզման անհրաժեշտության մասին, ապա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի իշխանազավթման երկարաձգումը կնշանակի հայերիս բնօրրան Հայկական բարձրավանդակի շուրջ 10 տոկոսը կազմող մեր ներկայիս փոքր Հայրենիքից` Հայաստանի Հանրապետությունից նոր հայազրկում եւ հայրենազրկում:

Ներկայացնելով կարգախոսը` «Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձեւը»` նա հավելեց, որ եթե չենք ընդվզելու եւ չենք մերժելու սատանայի բանաձեւը, ապա մենք էլ կկիսենք գաղթականի ճակատագիրը` ինչպես աշխարհում սփռված մեր հայրենակիցները:

Հիշեցնելով, որ Բերդ քաղաքը սահման է պահում, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այսօր Հայաստանում իշխող կոռուպցիոն համակարգն ավելի վտանգավոր է արտաքին թշնամուց, քանի որ այդ համակարգը եւ Սերժ Սարգսյանը թալանում են նաեւ մեր բանակը` զրկելով մեզ ժամանակակից սպառազինությամբ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման հնարավորությունից: Որպես բանակը եւս թալանող  կոռուպցիայի օրինակ` կուսակցության նախագահը նշեց 2016 թվականին թշնամու հարձակման ժամանակ առաջնագծի զինվորների զինվածության անբավարար լինելը` շեշտելով, որ միայն մեր երիտասարդների մարտական ոգու եւ անգին կյանքերի շնորհիվ կանխվեց աղետը:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եւ իր խմբակը հատուկ քաղաքական ծրագրով իրականացնում են հայերի դեպորտացիա Հայկական բարձրավանդակի այս փոքր մասից եւս` հավելելով, որ այս 25 տարիները եղել են հատուկ դեպորտացիայի ծրագրի իրագործման տարիներ, մինչդեռ անկախ Հայաստանում կարող էինք ունենալ այնպիսի ծրագիր, որը բարեկեցություն կբերեր յուրաքանչյուր հայ մարդու եւ կկազմակերպեր ազգահավաքը:

Բերդ քաղաքի բնակիչներին ուղերձով դիմեցին նաեւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը եւ Սոննա Աղեկյանը` կոչ անելով այլեւս չհանդուրժել այս իրավիճակը եւ ձեռք ձեռքի բռնած դուրս գալ փողոցներ ու հրապարակներ:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ պարտավոր ենք մարտ-ապրիլ ամիսներին դիմել համահայկական ընդվզման, իրականացնել մեր հայկական հեղափոխությունը, եւ կոչ արեց կանանց կանգնել պայքարի առաջնագծում, իսկ տղամարդիկ, եթե վախենում են, ինչը հասկանալի է, թող մնան թիկունքում:

Բերդ քաղաքում կուսակցության անդամները մարդկանց բաժանեցին` համահայկական մեծ ընդվզման օրը նշելու համար 2018 թվականի օրացույցերը, հեղափոխական լույսերն ու թռուցիկները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ
Գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է․․․
«Առավոտ». Կան մարդիկ, որոնք մոլի «նիկոլական» չեն եւ միաժամանակ «նախկինների» վերադարձը չեն փափագում
«Նախկինները» չունեն դրական օրակարգ ու դեռեւս, այսպես ասած, ամոքում են իրենց քաղաքական վերքերը...
«Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի առաջարկն անտեսվեց․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության հետքերով
Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, եւ այդ մասին նշվում է նաեւ...
ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. այսօր կընտրվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հարցը...
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված. Նախկին փոխնախարար
Այն ուղղակիորեն հակասում է ինչպես հակակոռուպցիոն մարմինների ձեւավորման միջազգային փորձի...
«Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով
Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը...
Ամենաշատ