News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է «սեւ արկղերից» մեկը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Բացի այդ, ԶԼՄ-ներում հակասական տվյալներ են հայտնվել ավիակարգավարների՝ կործանված ինքնաթիռի օդաչուների հետ բանակցությունների մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝  Ան-148-ի օդաչուները կարգավարներին տեղեկացրել են անսարքության մասին: Նրանք պետք է արտակարգ վայրէջք կատարեին Ժուկովսկու օդանավակայանում: Պարբերականը վկայակոչում է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:

Սակայն Mash տելեգրամ ալիքը հաղորդել է, որ քննիչները հարցաքննել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ավիակարգավարին եւ պատմել, որ ինքնաթիռը բարեհաջող թռիչք է կատարել, սակայն 70-րդ էշելոնի մոտ հանկարծ սկսել է ցած իջնել: Օդանավը կապի այլևս դուրս չի եկել, օդաչուներն այլևս չեն պատասխանել կարգավարներին:

Համացանցում հայտնվել է կարգավարների և օդաչուների միջեւ բանակցությունների ձայնագրությունը: Նրանք կանրում են Սարատով-703 օդանավը, որը պատասխան չի տալիս:

Ավելի վաղ նաեւ նշվել էր, որ ուղղաթիռի բեկորները, որը, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կարող էր բախված լիենլ Ան-148 ինքնաթիռի հետ, կործանման վայրում չեն հայտնաբերվել: «Փրկարարներն ուղղաթիռի բեկորներ չեն գտնում»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ան-148 ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից 4 րոպե անց: «Նախնական տվյալներով՝ Ան-148 ինքնաթիռը թռիչք է կատարել փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:24-ին, սակայն Մոսկվայի ժամանակով 14:28-ին անհետացել է ռադարներից եւ ընկել Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում»,- նշել է աղբյուրը:

Ինքնաթիռում 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել, բոլորը մահացել են: Հաղորդվել է նաև, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռի հրամանատար Վալերի Գուբանովը 5000 թռիչքային ժամ է ունեցել, տեղեկացրել է «Սարատովյան ավիաընկերության» մամուլի ծառայության ղեկավար Էլենա Վորոնովան:

«Օդանավի հրամանատար Գուբանով Վալերի Իվանովիչը ծնվել է 1966 թվականին, սովորել է Տամբովի ավագ օդաչուների բարձրագույն ավիացիոն ուսումնարանում: Վալերի Իվանովիչն այս տիպի ինքնաթիռով 2800 թռիչքային ժամ է ունեցել, իսկ ընդհանուր առմամբ՝ 5000 թռիչքային ժամ»,- նշել է գործակալության զրուցակիցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ