News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Ստամբուլում բանակցություններ է վարել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերի հետ: Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Զեկույցում նշվում է, որ Քալինի եւ Մաքմասթերի հանդիպման ժամանակ «ընդգծվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարատեւ ռազմավարական համագործակցության շարունակման կարեւորությունը»: Բացի դրանից, կողմերը «մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի առջեւ ծառացած ռազմավարական մարտահրավերների հաղթահարման նպատակով համատեղ ջանքերի վերաբերյալ»: Քալինը եւ Մաքմասթերը մանրամասնորեն վերլուծել են այն թեմաները, որոնք բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա, ինչպես նաեւ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը»:

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շուտով պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Նա բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ