News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սիրիայի կառավարությունը «ողջունում է զինված ուժերի՝ իսրայելցի ագրեսորների դեմ ուղղված գործողությունները: Այս մասին նշվում է հանրապետության Նախարարների խորհրդի հաղորդագրության մեջ, փոխանցում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

«Սիրիական բանակը կրկին ապացուցեց, որ ազգային ինքնիշխանության հուսալի պաշտպանն է, անվտանգության եւ կայունության հենակետը»,- ընդգծվում է փաստաթղթում: Նաեւ նշվում է, որ Սիրիայի օդային պաշտպանությունը, որոնք շաբաթ օրը հարվածել են իսրայելական առավել ժամանակակից ինքնաթիռներին, վերջ են դրել Իսրայելի՝ սիրիական երկինք ներխուժումներին: Ռազմական փորձագետ Սելիմ Խարբան Syria հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի F-16-ը խոցումը «Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռության փոփոխության մասին ուղերձ է» անվանել: «Իսրայելի ռազմական գերակայության մասին միֆն այլեւս գոյություն չունի»,- ասել է նա:

Ավելի վաղ Al Maydeen հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցոլ թիրախների առնվազն 70 տոկոսը:

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ ՌՕՈՒ-ն շաբաթ օրը երկու անգամ հարվածել է Սիրիայում, մեկ անգամ՝ անօդաչու ինքնաթիռի կառավարման՝ Փալմիրայում գտնվող  կենտրոնի ուղղությամբ, երկրորդ անգամ՝ 4 իրանական եւ 8 սիրիական թիրախների ուղղությամբ՝ իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ սիրիական ՀՕՊ կողմից բացած ինտենսիվ կրակից հետո:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ՌՕՈՒ-ն կորցրել է F-16 ինքնաթիռը: Երկու օդաչուներն էլ դուրս են թռչել ինքնաթիռից եւ վայրէջք կատարել Իսրայելի տարածքում: Նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, մյուսը՝ թեթեւ:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ