News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դոմոդեդովո-Օրսկ չվերթն իրականացնող կործանված Ան-148 ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանը Մոսկվայի բնակիչ էր, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Հայտնի է, որ օդաչուն 12 տարվա թռիչքային ստաժ ուներ: 2006 թվականին Ղամբարյանը ավարտել է Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի համալսարանը: 2012 թվականին որոշել էր բարձրացնել որակավորումը եւ ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի պետական համալսարան:

«Սարատովյան ավիաուղիներից» առաջ Սերգեյը աշխատել է «Օրենբուրգյան ավիաուղիներում»: Սոցիալական ցանցերում ընկերների հետ կիսվում էր իր լուսանկարներով: Երկինքը նրա կիրքն էր: Սերգեյը նույնիսկ սովորել էր թռչել ուղղաթիռներով: Այս տեսանյութերը նա եւս հրապարակում էր սոցիալական ցանցերում: Կործանված ինքնաթիռի օդաչուի ընկերները ցավակցություններ են հայտնել իր էջիմ:

«Մեր ամբողջ կյանքը վերելքներ եւ անկումներ է», - գրել է Սերգեյի ընկերը՝ «Սոկոլ» ավիաընկերության օդաչու Սերգեյ Լապինը: Սերգեյի եւս մեկ գործընկեր Դարիա Ցարեւան, ով աշխատում էր «ՎԻՄ-ԱՎԻԱ» ավիաընկերությունում, գրել է. «Սրտանց ցավակցում եմ զոհվածների գործընկերներին, ընտանիքներին եւ ընկերներին: Համբերություն եւ քաջություն: Գնահատեք ձեր եւ ձեր սիրելիների կյանքը: Գործընկերներ, տուն վերադարձեք: Մեզ տանը սպասում են: Հանգիստ քնեք: Երկինքը ձեզ չի մոռանա»:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ