News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2018 թվականին Հայաստանին կհաջողվի 1 տոկոսային կետով կրճատել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարում սկսվեց բյուջետային կոնսոլիդացիան, որը կոնսերվատիվ մոտեցում է ենթադրում ծախսերի հարցում եւ ուղղված է պետական պարտք/ՀՆԱ  հարաբերակցության կրճատմանը: Ներկա պահին այդ հարաբերակցությունը 54.5 տոկոս է կազմում: «Կոնսոլիդացիան իրականացվել է մակրոտնտեսական կայունության եւ հարկերի՝ առանց տնտեսական իրավիճակի խեղաթյուրման հավաքագրման ապահովման սկզբունքով»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2018 թվականի բյուջետային ծախսերը գերազանցել են 100 մլրդ դրամը, բայց միեւնույն ժամանակ հնարավոր է եղել 30 մլրդ դրամով նվազեցնել ընթացիկ ծախսերը եւ ավելացնել պետական բյուջեի կապիտալ ծախսերը:

«2017 թվականին կապիտալ ծախսերի ավելացումը կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովման համար նախադրյալներ ստեղծեց, եւ եթե այդ միտումը պահպանվի, Հայաստանի տնտեսական աճը կհասնի ոչ թե 3-4 տոկոսի, այլ՝ 5-6 տոկոսի»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2018 թվականի բյուջեյում կարեւորվում են կապիտալային եւ ոչ թե ընթացիկ ծախսերը, ինչը թույլ կտա հասնել տնտեսության կայուն երկարաժամկետ աճի տեմպերի եւ, որպես հետեւանք, սեփական եկամուտների գեներացման հաշվին անընդհատ տեմպերով բարձրացնել աշխատավարձերի եւ կենսաթոշակների մակարդակը:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում աշխատավարձերն ու թոշակները չեն աճել եւ հաջորդ 5-10 տարիների ընթացքում այդ մասին չխոսելն անընդունելի է, սակայն դրա համար մենք պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն աճում է կայուն տեմպերով»,- ասաց Արամյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի գերակատարվել էր նաեւ հարկերի հավաքագրման ցուցանիշը: Նախատեսված 1.135 տրիլիոն դրամի փոխարեն հաջողվեց 156 տրիլիոն դրամ հարկ հավաքել: Դրանից 6 մլրդ դրամն աշխատող քաղաքացիներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվող ամսական 1000 դրամներից էր կազմված: «Սա 0.2-0.4 տոկոսով բարելավել է ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը, սակայն վերջնականը կորոշվի միայն մարտին»,- ամփոփեց նախարարը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի պետական բյուջեի եկամուտի ընդհանուր ցուցանիշը 2018 թվականին պետք է 1.307 տրիլիոն դոլար կազմի, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 2.7 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ