News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ փետրվարի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մավլութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորումը՝ հաշվի առնելով Սոչիում Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքները։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են նաեւ սիրիական կարգավորման հարցերը Աստանայի ձեւաչափով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեի հիման վրա՝ հաշվի առնելով Սոչիում հունվարի 30-ին կայացած Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքները»,-նշել են ԱԳՆ-ում։

«Թուրքիայի ԱԳ նախարարն իր կառավարության եւ ժողովրդի ցավակցություններն է հայտնել Ռամենսկոյեի շրջանում Ան-148 օդանավի կործանման կապակցությամբ, եւ պատաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել»,-նշել են արտաքին գերատեսչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ