News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բունդեսվերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում կաջակցի ոչ միայն Իրաքի հյուսիսում գտնվող քրդերին, այլ նաեւ՝ Բաղդադում գտնվող կենտրոնական կառավարությանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն, փոխանցում է DW-ն: «Սա այլ մանդատ կլինի, որում նոր հավասարակշռություն կպահպանվի Բաղդադի եւ Էրբիլի միջեւ», - կիրակի օրը՝ փետրվարի 11-ին, քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլի մոտակայքում տեղակայված Բունդեսվերի բազա այցի ժամանակ հայտարարել է Լյայեն:

Վան Դեր Լյայենի կարծիքով՝ բունդեսվերը կմիջամտի Իրաքի հյուսիսում Բաղդադի եւ քրդերի միջեւ առկա հակամարտությանը: Ընդ որում, եւ՛ Բաղդադում, եւ՛ Էրբիլում Գերմանիայի առաքելության հետ մեծ հույսեր են կապում, նշել է գերմանացի նախարարը՝ հավելելով, որ Իրաքում «շատ են գնահատում հուսալիությունը, որը միշտ ցուցաբերում է Գերմանիան»: Նոր առաքելությունը, մասնավորապես, խորհրդատվություն կտարամադրի Իրաքի նախարարություններին բարեփոխումների իրականացման հարցում, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ լոգիստիկայի բնագավառներում, ասել է Ուրսուլա վոն դեր Լյայենը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ