News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առաջարկում են ՀՀ նախագահի թեկնածուներին միասին հանդիպել իրենց հետ:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«Ինչպես հայտնի է, 2018 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության 4-րդ նախագահին, որն իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից:

2017 թվականի դեկտեմբերի 14-ին «Ելք» կուսակցությունների դաշինքը հայտարարել է ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու մտադրության մասին: 2018 թվականի հունվարի 19-ին Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվելու հրապարակային առաջարկ է արել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

Առայժմ ո՛չ Արտակ Զեյնալյանը, ո՛չ Արմեն Սարգսյանը ՀՀ պատգամավորների մեկ քառորդի կողմից առաջադրված թեկնածուներ չեն (Արմեն Սարգսյանը նաեւ վերջնական որոշման մասին չի հայտարարել), ինչպես սահմանում է ՀՀ Սահմանադրությունը:

Թեեւ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումն ու նախագահի ընտրությունը բացառապես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունն է, սակայն երկու հավակնորդներն էլ ցանկություն են հայտնել հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Գնահատելով Արմեն Սարգսյանի եւ Արտակ Զեյնալյանի մոտեցումը՝ քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու պատրաստակամությունը, կարեւորելով նախագահի ընտրություններում հանրության լայն շրջանակների ներգրավումն ու գաղափարների մրցակցությունը, ինչպես նաեւ ցանկանալով հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուներին ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս հայտարարում ենք Արտակ Զեյնալյանի եւ Արմեն Սարգսյանի հետ միաժամանակյա հանդիպման առաջարկության մասին:

ՀՀ նախագահի թեկնածուների երկու հավակնորդների հետ միաժամանակյա հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան լսել նրանց դիրքորոշումները իրենց հնչեցրած հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հայտնել իրենց ակնկալիքները հանրապետության ապագա նախագահից։

Բաց Հասարակության Հիմանդրամներ – Հայաստան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խխորհրդատվական ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ