News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայի Ռամենսսկի շրջանում հայտնաբերել է կործանված «Ան-148» ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը,  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կործանման վայրում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ինքնաթիռի ինքնագիր սարքը գտնվում է «նորմալ վիճակում»:

Սարատովի, Օրենբուրգի եւ Լենինգրադյան շրջանների իշխանությունները զոհերի ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարեն: Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը եւս հայտարարել է, որ Մոսկվայի իշխանությունները կօգնեն վթարի հետեւանքով զոհված մոսկվացիների հարազատներին:

Որոնաղափրկարարական օպերացիան ավարտվել է գիշերը: Այժմ վթարի տարածքն ուսումնասիրում են 9 անօդաչու սարքերը: Եւս մի քանի օր տեղում կաշխատեն հետախույզներն ու փորձագետները:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռը կործանվել էր կիրակի օրը Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ օդանավի անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները մահացել են: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն Սերգեյ Ղամբարյանն էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին եւ քարերին
Վթարի հետևանքով վարորդը, ում օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից…
Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու
2020 թ-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում...
Լիբանանի խորհրդարանը հաստատել է Բեյրութում արտակարգ դրությունը
Դանակահարություն Մյասնիկյան գյուղում
Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, բժիշկներին հայտնել էր՝ իբր բակում ընկել է...
Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին
18 եւ 19 տարեկան երիտասարդները ձերբակալվել են ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից Յակուբովսկու փողոցում...
«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով…