News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի է ունենում վարչապետի ձեռքում իշխանության անտեղի կենտրոնացում: Փետրվարի 12-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ սա կարող է Հայաստանի եւ նրա ապագա զարգացման համար քաղաքական շատ լուրջ խնդիրներ ստեղծել

«Սա ինձ չափազանց մտահոգում է»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ն կներկայանա նիստին:

Լրագրողների հարցին՝ կարո՞ղ է արդյոք ապագա նախագահը, հաշվի առնելով այն լիազորությունները եւ արտոնությունները, որ ունենալու է վարչապետը, երկրում ինչ-որ բան փոխել՝ հատկապես, որ նախագահի թեկնածուն առաջադրվել է Հայաստանի իշխող կուսակցության կողմից, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ցուցադրական հայտարարություններ է անում, որ չի պատրաստվում նախագահի պաշտոնում ինչ-որ մեկի խամաճիկը դառնալ:

«Նա սա նշեց նաեւ մեզ հետ հանդիպման ժամանակ: Իսկ ահա, թե իրականությունն ինչպիսին կլինի՝ կապրենք կտեսնենք: Ցանկացած դեպքում մեր դիրքորոշումն, ըստ էության, դրանից չի փոխվի»,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ