News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպայում այլեւս որեւէ բանկային գաղտնիք չկա. ցանկացած՝ օրինակ, Շվեյցարիայում բացված հաշվի մասին անմիջապես հայտնի է դառնում հարկային մարմիններին: Այս մասին հայտարարել է Եվրամիության տնտեսության եւ ֆինանսների հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրոպայում վերջ է դրվել բանկային գաղտնիքներին: Եթե որեւէ մեկը Շվեյցարիայում հաշիվ ունի, տեղեկատվության ավտոմատ փոխանակում է տեղի ունենաում, այսինքն, մենք անմիջապես իմանում ենք դրա մասին»,- France2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնակատարը:

Նա նաեւ հիշեցրել է, որ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերը, ի լրումն Շվեյցարիայի, ստորագրվել են նաեւ Լիխտենշտեյնի, Սան Մարինոյի, Անդորայի եւ Մոնակոյի հետ: Եվրամիության տնտեսության եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) ավելի վաղ հաստատել էր ԵՄ հարկատուների եկամուտների ցանկը ընդլայնելու որոշումը, ըստ որի Միության երկրների հարկային մարմինները պետք է սկսեն տեղեկատվություն փոխանակել ոչ ուշ, քան 2017 թվականի երկրորդ կեսից սկսած:

Հարկային ծառայությունների կողմից տեղեկատվության ավտոմատ փոխանակման ենթակա են տոկոսադրույքները, շահաբաժինները, ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաեւ հաշիվների վրա մնացորդների վերաբերյալ տեղեկատվությունը:

Փետրվար ամսվա սկզբին Եվրամիության ֆինանսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին հայտարարել էր, որ չնայած եվրոպական երկրների բացակայությանը տարվա սկզբին Եվրամիության կողմից հաստատված հարկային գոտիների «սեւ ցուցակում», Եվրոպայի հարկային վարչարարության ոլորտում դեռեւս «սեւ խոռոչներ» են մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանականները Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցման կոչ են արել
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ժնեւում կայանալիք հանդիպման նախաշեմին մենք խստորեն դատապարտում ենք երկու երկրների միջեւ ընթացող ռազմական գործողությունները...
Մանֆրեդ Վեբեր. Եվրամիությունը պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ
Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը միայն խաղում է մեզ հետ․․․
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում...
ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները
Եվրամիությունն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո, որոնք կնքվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են․․․
ԵՀ-ի ղեկավարը ԵՄ երկրներին հորդորել է նոր միջոցներ ձեռնարկել համավարակի երկրորդ ալիքի կապակցությամբ
«Համավարակի երկրորդ ալիքն արագորեն տարածվում է ԵՄ ողջ տարածքում...
Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերը Թուրքիային է՛լ ավելի են հեռացնում Եվրամիությունից
ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքների բոյկոտի կոչը հակասում է Թուրքիայի պարտավորություններին․․․
Ամենաշատ