News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Հարավային Ամերիկա։

Հունվարի 1-ին նա մասնակցելու է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը։

Հունվարի 3-ին Հայաստանի արտգործնախարարը ժամանելու է Բուենոս Այրես, ուր նախատեսված է նրա հանդիպումը Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ, իսկ հունվարի 5-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ուրուգվայ։ Մոնտեվիդեոյում նախատեսված է նրա հանդիպումը Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, եւ Արգենտինայում, եւ Ուրուգվայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ