News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն չի բոյկոտի եւ չի տապալի «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով փետրվարի 16-ին թանկացումների թեմայով արտահերթ նիստի ճակատագրին:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վստահ չէ, որ ՀՀԿ-ի պատգամավորները կգան նիստին, Բաղդասարյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել, ՀՀԿ-ն նմանատիպ մտադրություն չունի, մենք պետք է մասնակցենք նիստին, իհարկե պետք է կրկնվի այն, ինչ եղել է լսումներին, որի ժամանակ հիմնավոր կարողացել ենք փաստարկել այսօրվա իրավիճակը, սակայն հարգելով մեր գործընկերներին՝ կմասնակցենք և ևս մեկ անգամ կհիմնավորենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք»-ը ստորագրահավաք էր սկսել Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: Ստորագրավաքին միացել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը եւ փետրվարի 16-ին հրավիրվածէ արտահերթ նիստ:

Այս առնչությամբ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ը կներկայանա նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ