News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օլիմպիական խաղերի երկակի մեդալակիր կանադացի գեղասահորդուհի Մեգան Դյուամելը հաստատում է, որ հարավկորեական ֆերմայում փրկել է տաքսային սնունդ դառնալուց: Գեղասահորդուհին նաեւ կոչ է անում իր գործընկերներին հետեւել իր օրինակին եւ իրենց հետ տանել Հարավային Կորեայի շներին, որոնք մարդկանց համար որպես սնունդ են ծառայում: 

32-ամյա մարզուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է տաքսայի լուսանկարը, որին Մու Թայ է կոչել:  Ճիշտ է, Մեգանը Կանադայի իր տանը չի կարող պահել շանը, բայց մտադիր է տաքսային պահելու համար տալ այլ մարդկանց:

Նշենք, որ կորեական շների մսի ֆերմաներում պահում են շուրջ 5 միլիոն շուն: Ընդ որում, միայն Կանվոնդո նահանգում, որտեղ անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, գոյություն ունի 196 այդպիսի ֆերմա: «Շների ապուրը» կորեացիների մոտ բավականին հին արմատներ ունի:

Սակայն շատերը ընդգծում են, որ կորեացիները ուտելու համար տաքսա չեն պահում: Հնարավոր է՝ Մեգան Դյուամելը այդպիսով ցանկացել է ուշադրություն հրավիրել անտուն կենդանիների խնդրին, փոխանցում է Vesti-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ