News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.49
EUR
523.13
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Բահրեյնը պահանջել է վերատպել անգլերեն լեզվով լույս տեսած 17 հազար դասագիրքն այն պատճառով, որ դրանցում թագավորությունը շրջապատող ծոցը Պարսից է անվանվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝  վկայակոչելով BNA գործակալությունը:

Բահրեյնը եւ ծոցի մյուս՝ ԱՄՆ-ի դաշնակից երկրները ժխտում են այս աշխարհագրական անունը՝ նախընտրելով օգտագործել Արաբական ծոց տեղանունը: Նրանք համարում են, որ «պարսից» բառը ժամանակակից Իրանին հղում է պարունակում եւ ենթադրում է տարածաշրջանում տիրելու վերջինիս ցանկությունը, ինչն Իրանում հերքում են:

Գործակալության տվյալներով՝ Բահրեյնի կրթության նախարարությունը երրորդ դասարանի աշակերտների համար դասագրքերը պատվիրել է անանուն արտասահմանյան կազմակերպությանը, որն այժմ ստիպված կլինի վերատպել խմբաքանակը «սխալի» պատճառով, փոխանցում է «Գազետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ