News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարաբերությունների զարգացման համար առաջնային նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այս մասին փետրվարի 12-ին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այնպես անել, որ ե՛ւ գործարարները ե՛ւ զբոսաշրջիկները, ինչպես նաեւ հասարակ մարդիկ կարողանան հաղորդակցվել: Այս առումով նա ընդգծել է սեւծովյան միջանցքի նախագծի կարեւորությունը եւ շեշտել ուղղակի չվերթների պակասը: «Խնդիրը ազգային փոխադրողի բացակայությունն է»,-նկատել է նախագահը՝ հավելելով, որ այդ նպատակով պետք է զարկ տալ մասնավոր ընկերությունների զարգացմանը:

Ընդգծելով Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը՝ նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում կայունությունը թույլ կտա զարգացնել տնտեսությունը եւ բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բուլղարիայի շահերից: «Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրից կարող է տնտեսական օգուտներ քաղել»,-նշել է Բուլղարիայի նախագահը:

Նրա խոսքով՝ համագործակցությունը հնարավոր է նաեւ անվտանգության ոլորտում. «Հայաստանը Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի ակտիվ անդամ է: Մենք կարող ենք փոխադարձաբար օգտակար լինել: Հայկական կողմը կարող է Բուլղարիայում նախատեսված զորավարժություններին ներկա գտնվել»,-եզրափակել է Ռումեն Ռադեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ