News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Զոհված Վարսիկ Սեւոյանը (նա 47 տարեկան էր) Սանկտ Պետերբուրգից հայրենի Օրսկ էր վերադառնում: Կինը մեկ ամիս Կրասնոդարում հյուրընկալվել էր 24-ամյա որդուն՝ Արամին (նա այստեղ մենեջեր է աշխատում), այնուհետեւ որդու հետ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ տեսակցելու 22-ամյա դստերը, հայտնում է МК-ն: 

«Մենք գրեթե միաժամանակ ենք թռել: Սկզբում նա՝ Օրսկ, իսկ մինչեւ Կրասնոդար իմ օդանավը մի փոքր ավելի ուշ էր թռչելու: Ես տեղ հասա, իսկ ահա նա՝ ոչ: Հայրիկս պետք է նրան Օրսկում դիմավորեր: Սակայն ողբերգության մասին մենք նրանից չիմացանք, այլ նորություններից»,- պատմել է Արամը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարսիկ Սեւոյանը հաշվառված էր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, սակայն 1997 թվականից ամուսնու հետ մշտական բնակության էր տեղափոխվել ՌԴ:

«Սարատովյան ավիաուղիների» օդանավը, որը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Օրսկ չվերթ էր կատարել, փետրվարի 11-ին ցերեկը կործանվել էր Մերձմոսկվայում:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ Ան-148-ի անձնակազմի հետ կապն ընդհատվել է օդանավակայանից թռչելուց հետո մի քանի րոպե անց: Օդանավում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ