News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից բողոքներ են ստացվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, եւ երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաեւ համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ Երեւանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել եւ գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցերի տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, եւ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Տպել
Ամենաշատ