News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն դեռեւս 1990-ական թվականներից է պահանջներ առաջ քաշում Հայաստանում ընտրությունների համամասնական համակարգի ներդրման մասին: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իր ընտրությունը կատարել է, եւ դա նրանց որոշումն է:

«Այս հարցը բարձրացվել է դեռեւս մինչեւ 2017 թվականը: Սա օրինական պահանջ է, սակայն բանակցությունների շնորհիվ մենք այն համոզման ենք եկել, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանում ռեյտինգային համակարգն ավելի արդարացված եւ օպտիմալ կլինի, եւ մենք կարողացանք համաձայնության գալ այս ընդհանուր համակարգի ներդրման հարցում»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ըստ որում՝ Հանրապետական խմբակցության ղեկավարը նշեց, որ այս հարցի վերաբերյալ իրենք, այնուամենայնիվ, քննարկումներ կանցկացնեն՝ հավելելով, որ արմատական փոփոխություններ չեն մտցվի, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ընտրական ընդհանուր համակարգի վրա:

Հարկ է նշել, որ ՀՅԴ-ն առաջարկում է ռեյտինգային համակարգից հրաժարվել, սակայն նրանց կոալիցիոն գործընկեր Հանրապետականը այս նախաձեռնությանը դեմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ