Ստամբուլի 3–րդ օդանավակայանի կառուցման ընթացքում մեծ թվով բանվորներ են դարձել աշխատանքային անվտանգության կանոների խախտման զոհը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության մեջ աշխատող բեռնատարների վարորդներից մեկը պնդել է, որ մինչ հիմա մոտ 400 բանվոր է զոհվել շինարարության ընթացքում։
Վարորդը պնդել է, որ շինարարության ժամանակ զոհվածների մարմինները անճանաչելի վիճակում են հանձնում հարազատներին։ Նա շեշտել է, թե զոհվածների հարազատներին ձայն չհանելու համար 400 հազար լիրա (110 հազար դոլար) են վճարում։