News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը փաստում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում ԱՄՆ-ի կողմից օգնության պակասը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում Միացյալ Նահանգների օգնությանը եւ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հարցում աշխատանքի շարունակմանը, ապա այդպիսի օգնության պակաս է նկատվում»,-ասել է Պեսկովը:

Միաժամանակ մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունն էական օգնություն է Սիրիայում ՄԱԿ-ի ջանքերի շրջանակներում խաղաղապահ գործունեությանը:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի նախագահը վերջին մի քանի շաբաթը կանոնավոր կապեր է պահպանում Թուրքիայի եւ Իրանի իր գործընկերների հետ, այս աշախատանքը կշարունակվի, որը կոչված է դառնալ ՄԱԿ-ի ջանքերի շրջանակներում խաղաղապահ գործունեությանը զգալի աջակցություն», -ասել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ