News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել են ՔԿՀ տանող ճանապարհը. նրանք պահանջում են, որպեսզի քրեակատարողական վարչությունը նորոգի ՔԿՀ-ի կոյուղին, որպեսզի գարշահոտությունը չտարածվի հարակից շենքերի բնակարաններում:

Նրանք պահանջում են, որ կեղտաջրերը մաքրեն, ամեն մեկն իր կոյուղին սարքի:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ խնդիրն արդեն քանի տարի բարձրացնում են իրենք, բայց լուծում չի ստանում:

Ցուցարարներին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ նրանց հաջողվել է բացել ճանապարհը: Ցուցարարները նշել են, որ եթե իրենց պահանջը չբավարարվի, կրկին կփակեն այն։

Տպել
Ամենաշատ