News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերլուծության եւ վերահսկման դեպարտամենտի (DASE) ղեկավար Բենեդիկտ Գիլպարտի ղեկավարած պատվիրակությանը:

Այցի ընթացքում քննարվեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության եւ Շրջակա միջավայրի վերլուծության եւ վերահսկման դեպարտամենտի (DASE) միջեւ երկկողմ համագործակցության արդյունքները, հետագա զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, 2018թ.-ին նախատեսվող միջոցառումները:

Հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիական ոլորտում մեկնարկել է 2007թ.-ից, իսկ 2011թ.-ին Ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը շարունակվելու է մինչեւ 2021թ.-ը: Համատեղ աշխատանքների արդյունքում ընդլայնվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցը, միայն անցյալ տարվա ընթացքում  նվիրաբերվել է 6 սեյսմոմետր եւ 6 աքսերելոմետր, սարքերի միջոցով իրականցվում է երկրաշարժերի գրանցում եւ ֆիքսվում են գրունտային շարժերը: Ձեռքբերված տեղեկատվությունը համալրում է Երկրաշարժերի ազգային շտեմարանը, որի հիման վրա իրականցվում է սեյսմիկ ռեժիմի վերլուծություն:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ԱԻ նախարարն առաջարկեց ընդլայնել այն սեյսմոլոգիայում վաղ ազդարարման եւ ռիսկի նվազեցման ուղղությամբ՝ շեշտելով սեյսմիկ վտանգի եւ սեյսմիկ ռիսկի գնահատման ոլորտում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականցման կարեւորությունը հատկապես՝ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքում սեյսմիկ բնագավառում Հայաստանի արձանագրած առաջընթացից՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու համագործակցության դաշտը:

Կողմերը նաեւ պայմանավորվածություն ձեռքբերեցին շարունակելու մասնագետների վերապատրաստման եւ փորձի փոխանակման գործընթացը:

ԱԻ նախարարը ֆրանսիական կողմին հրավիրեց  մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են լինելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ  տարելիցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ