News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքի կառավարությունը երկրի՝ պատերազմի հետեւանքով տուժած շրջանների վերականգնման ծախսերը ավելի քան 88 մլրդ դոլար է գնահատել: Այս մասին Քուվեյթում պոտենցիալ վարկատուների մասնակցությամբ համաժողովին հայտարարել է Իրաքի առեւտրի եւ պլանավորման նախարար Սալման ալ Ջումեյլին, հայտնում է DW-ն:

Հաշվարկները հիմնված են Իրաքի եւ միջազգային փորձագետների ուսումնասիրությունների վրա: Առեւտրի եւ պլանավորման նախարարության համաձայն՝ Իրաքին 22 միլիարդ դոլարի շտապ աջակցություն է անհրաժեշտ: Մնացած գումարը կարող է միջին ժամկետային հեռանկարում փոխանցվել:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաղդադը 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեպ պայքարում հաղթանականի մասին: Զինված առճակատման ընթացքում «ԻՊ»-ն վերահսկում էր Իրաքի տարածքի մեկ երրորդ մասը՝ ներառյալ մի շարք կարեւոր քաղաքները՝ Մոսուլը, Տիկրիտը, Ֆալլուջան եւ այլն: «ԻՊ»-ի դեմ մարտերի ընթացքում ենթակառուցվածքների եւ արդյունաբերությունը օբյեկտները մասամբ կամ ամբողջությամբ ավերվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ