News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որտեղից նա ապօրինի կերպով ժամանել էր Ուկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական սահմանապահ ծառայության պետ Օլեգ Սլոբոդյանի օգնականը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Այսօր՝ փետրվարի 12-ին, Պետական սահմանապահ ծառայության զինծառայողները Միգրացիայի ծառայության եւ Ազգային ոստիկանության ներկայացուցիչների հետ Միխայիլ Սաակաշվիլիին տեղեկացրել են իրավասու մարմնի՝ իրեն նախկին բնակության երկիր վերադարձնելու որոշման մասին: Սակայն, ընթացակարգի իրականացման ընթացքում Միխայիլ Սաակաշվիլիի շրջապատից անհայտ անձինք հարձակվել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Սահմանապահները ստիպված էին պաշտպանվել եւ ուժ կիրառել», - նշել են ՈւՊՍԾ-ում:

Սլոբոդյանը հիշեցրել է, որ 2017-ի սեպտեմբերի 22-ին Լվովի մարզի Մոստիսկի դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանը ապօրինի հատելու համար: 2018-ի հունվարից Կիեւի Շրջանային վարչական դատարանը մերժել է Սաակաշվիլիին Պետական միգրացիոն ծառայության դեմ հայցի պահանջները՝ իրեն փախստական ճանաչելու մասին: Փետրվարի 6-ին Կիեւի շրջանային վարչական դատարանը նորից չի բավարարել Միգրացիոն ծառայության որոշման դեմ Սաակաշվիլիի բողոքը: Սաակաշվիլին ծառայությանը դիմել էր իրեն փախստական ճանաչելու մասին փաստաթղթերի ձեւակերպումների համար կամ անձի, որը լրացուցիչ օգնության կարիք ունի:

Այսպիսով, վերը նշված դատական որոշումների համաձայն, նշված  անձը ապօրինի է գտնվել Ուկրաինայի տարածքում, եւ, հետեւաբար, բոլոր իրավական կանոնների պահպանմամբ, նա վերադարձվել է այն երկիրը, որտեղից եկել է՝ խախտելով ներքին օրենսդրությունը:

Ինչպես հայտնի է, քաղաքական գործիչը այսօր ձերբակալվել է Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ