News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն իր կնոջ եւ Բուլղարիայի պատվիրակության հետ փետրվարի 12-ին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ այցելել է ՏՏ «Թումո»  ուսումնական կենտրոն:

Հյուրերը ծանոթացել են ուսումնական կենտրոնի պատմության եւ գործունեության, ինչպես նաեւ ուսուցման մեթոդների հետ:

Ռումեն Ռադեւը խորապես տպավորված է եղել տեսածով:

 «Ես հիանում եմ հայ ժողովրդով: Դուք կարողացել եք ձեր ապագա սերունդին ճիշտ եւ արդյունավետ կրթելու միջոց գտնել եւ դա բավական տպավորիչ է: Այն ինչ ես տեսա, ուղղակի հիանալի է»,- լրագրողներին ասել է նա:

Բացի դրանից հյուրերն այցելել են կենտրոնի դասարաններ, որոնոցից մեկում ուսուցիչը եւ աշակերտները ցանկություն են հայտնել Բուլղարիայի նախագահի հետ սելֆի անելու: Նախագահը ողջունել է նախաձեռնութունը եւ լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ