News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի մոտ կես միլիոն բնակիչները ավելի քան մեկ միլիոն ֆունտ արժողությամբ բնակարանների եւ առանձնատների սեփականատերեր են: Այդ են վկայում Zoopla անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության բրիտանական կայքի հետազոտական տվյալները: Կայքը նաեւ հաշվիչ է գործարկել, որը թույլ է տալիս հաշվարկել, թե երբ անշարժ գույքի գինը կհատի մեկ միլիոն ֆունտի շեմը, հաղորդում է Lenta-ն:

Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ավելացել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ արժողությամբ անշարժ գույքի օբյեկտների քանակը. ավելի քան 768 հազար նման բնակարաններ եւ առանձնատներ կան:

Սակայն, ամենաթանկ բնակարանների սեփականատերերի մեծ մասը Լոնդոնում են հայտնվել՝  ավելի քան 430 հազար, ինչը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բնակարանների ընդհանուր ծավալի 12,8 տոկոսն է: 2016 թվականի օգոստոսից ի վեր նմանատիպ գույքի քանակը աճել է 23 տոկոսով:

Քաղաքի ամենաթանկ հատվածը Վեսթմինսթերն է:

Լոնդոնի ամենաթանկ շրջանների հնգյակում են նաեւ Քենսինգթոնը եւ Չելսին, Քամդենը, Վանդսվորթը եւ Համերսմիթը եւ Ֆուլհեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ